ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7, 24News
Ադրբեջանում Իրանի դեսպանատանը հայտարարել են, որ ադրբեջանական որոշ լրատվամիջոցներով շրջանառվող տեղեկությունը, թե ռուսական զենքն ու զինտեխնիկան Հայաստան են տեղափոխվել Իրանի Նորդուզ սահմանային անցակետով, «անհիմն և սուտ տեղեկություն է»:
Դեսպանության մեկնաբանության մեջ նշված է` այս տեղեկությունը, որ տարածվում է` նպատակ ունենալով սևացնել երկու երկրների միջև զարգացող բարեկամական-համագործակցային հարաբերությունները, իրականությանը չի համապատասխանում:
--00--ԱԹ