ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24, 24 News
Ադրբեջանն արդեն դիմումներ է ներկայացրել Ռուսաստանին՝ նոր տեսակի զենքի և ռազմական տեխնիկայի ձեռքբերման համար: ՌԻԱ Նովոստի-ի հաղորդմամբ՝ ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
«Մենք լավ աշխատանք ենք կատարում բոլոր ոլորտներում, այդ թվում ՝ ռազմատեխնիկական համագործակցության ուղղությամբ: Բնականաբար, այժմ մենք դիտարկում ենք նոր զարգացումներ, այժմ տեխնիկական խմբերը ուսումնասիրում են նոր հնարավորություններ, մենք արդեն ներկայացրել ենք որոշ հայտեր, ուստի այս ուղղությամբ համագործակցությունը Ռուսաստանի հետ կարող է զարգանալ», - ասել է Ալիևը National Defense ամսագրին տված հարցազրույցում:
Նա վստահություն է հայտնել, որ ապագայում Ռուսաստանի և Ադրբեջանի համագործակցությունը «կշարունակի աճել»:
--00—ՄՀ