ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News
ՀՀ վաստակավոր արտիստ Էմմա Պետրոսյանը 24TV-ի եթերում անդրադառնալով արդեն երկու շաբաթ Արցախի և Ադրբեջանի միջև չդադարող պատերազմին՝ նշեց, որ Ադրբեջանում կգտնվեն մարդիկ, որ կասեն՝ հայերը ճիշտ են և զենքը հակառակ ուղղությամբ կշրջեն :
Երգչուհին հավատում է, որ այդպես է լինելու. «Ադրբեջանի ներսի ուժը պիտի բարձրանա, և մարդիկ, որոնք դեմ են Ալիևի ռեժիմին, չեն կարող զենքը վայր չդնել: Իսկ վարձկանները գումարվելու են Ադրբեջանի ազգային փոքրամասնություններին և տապալելու են Ալիևի ռեժիմը: Դեռ աշխարհը դատապարտելու է Թուրքիային և Ադրբեջանին ռազմական հանցագործության համար: Եթե Աշխարհը չդառնա դեպի Հայաստան, Արցախ աշխարհ, թերի կմնա բոլորի մարդ լինելու տեսակը»,- ասել է Պետրոսյանը:
Ավելի մանրամասն դիտեք տեսանյութում:
--0--ԿԿ