ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8, 24News
Եվրոպայի կրկնակի, Եվրոպական խաղերի չեմպիոն եւ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը պրոֆեսիոնալ ռինգում նորամուտը կտոնի հոկտեմբերին Դուբայում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` գյումրեցի մարզիկի մրցակցի անունը դեռևս հայտնի չէ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բաչկովը պայմանագիր է ստորագրել պրոմոութերական հանրահայտ MTK Global ընկերության հետ, որը մինչև այս աշխատել է հանրահայտ բռնցքամարտիկներ Թայսոն Ֆյուրիի, Բիլի Ջո Սոնդերսի, Ջոշ Թեյլորի, Թերի Ֆլենագանի հետ:
Գյումրեցի մարզիկը պրոֆեսիանլ ռինգում մինչև 15 մենամարտ անցկացնելը, կարող է մենամարտել նաև սիրողական ռինգում:
Աղբյուրը՝ «Արմենպրես»։
-- 00—ՄՀ