ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 16, 24News
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան հայտարարություն է տարածել, որում նշվում է․
«Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան շնորհավորում է Հովհաննես Բաչկովին WBA Continental չեմպիոնական գոտին նվաճելու կապակցությամբ։
Դուբայում կայացած «Paddy’s day boxing show»-ի ընթացքում հայ մարզիկը երկրորդ ռաունդում նոկաուտի ենթարկեց վենեսուելացի Ջոս Ռիվաս Բաստարդոյին, որը մինչև այս անպարտելի էր պրոֆեսիոնալ ռինգում։
Վստահ ենք, որ Հովհաննես Բաչկովը դեռ ավելի մեծ ռինգեր ու տիտղոսներ է նվաճելու»։
--00—ԱՊ