ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8, 24News
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն այն համոզմանն է, որ քաղաքականությամբ զբաղվողները պետք է համակերպվեն այն հանգամանքի հետ, որ իրենք հանրային դեմք են և, ուզեն, թե չուզեն, ուշադրության կենտրոնում են հայտնվելու: 24News-ի հետ զրույցում նա նշեց, որ հեռախոսներ լսելը, «դոսյեներ» հավաքելը կարող է լինել, բայց իրենք էլ նոր չեն քաղաքականության մեջ, ու հասկանում են ամեն ինչ:
Պատգամավորի տեսակետով՝ քաղաքականությունը հոբբի չէ, իսկ քաղաքականությամբ զբաղվողներն էլ ասֆալտի գեներալներ չեն, որ ճերմակ ձեռնոցներով պառկեն ասֆալտին:
Ինչ վերաբերում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հայտարարած առաջիկա հանրահավաքին, ապա Մելքումյանն ասում է. «Պետք չի ֆիքսվել ու ասել՝ հանրահավաքը բա ե՞րբ կլինի, ինչքա՞ն մարդ կմասնակցի, դե կլինի, կտեսնենք էլի: Դա էլ մի հարթակ է, որ մարդիկ բարձրաձայնեն իրենց հուզող հարցերը»:
Մանրամասները՝ տեսանյութում։
--0--ԿԿ