ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News
Բանակն իր ողջ կազմով չի ենթարկվում իշխանությանը։ Քայլ-քայլ օղակը սեղմվում է, որը կբերի հանգուցալուծման։ Այս կարծիքին է ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը։
Ըստ նրա՝ Գլխավոր շտաբի հայտարարությունը վերահաստատեց, որ կառավարության հրաժարականի պահանջը մնում է ուժի մեջ և Օնիկ Գասպարյանի ազատման հրամանը հակասահմանադրական է։
«Ճգնաժամն ավելի խորացավ։ Գործընթացի երկարաձգումը մեր պետության համար շատ ծանր իրավիճակ է առաջացնելու։ Այսօր մենք գտնվում ենք վերջին հարյուր տարվա մեջ ամենաթույլ վիճակում, և թշնամին կարող է օգտվել դրանից։ Բանակի պահանջի հետ չեն կարող հաշվի չնստել»,-ասել է Մելքումյանը՝ ընդգծելով, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հանգուցալուծման պահանջը մոտենում է։
Շարունակությունը՝ տեսանյութում։
--0--ԿԿ