ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 15, 24News
Հունիսի 21-ին մենք պետք է ձևակերպենք, թե որն է հաղթանակի օրակարգը, մեր երկիրը շանս ունի, մենք պետք է գնանք նոր ճանապարհով, և այդ ճանապարհի ուղենիշը մեր ծրագրի 30 կետերում հստակ նշված է: Այս մասին 24TV-ի եթերում ասել է Աժ պատգամավոր, ԲՀԿ նախընտրական ցուցակի 2-րդ համար Միքայել Մելքումյանը:
Նրա խոսքով՝ այն լիդերները, որոնք այսօր հավակնում են մտնել խորհրդարան, բոլորն էլ եղել են պետության ղեկավար։ Միայն Ծառուկյանը չի եղել պետության ղեկին, հիմա նրա ժամանակն է։ «Ես չեմ ասում՝ 30-40 տոկոսով, բայց նաև միայն ԲՀԿ-ի ձայներով կարող է ձևավորվել նոր կառավարությունը»,-ասել է Մելքումյանը:
Նրա կարծիքով՝ իշխանությունն է խտացրել քարոզարշավի լարվածության գույները։ Անդրադառնալով ԲՀԿ և ՔՊ համակիրների միջև տեղի ունեցած միջադեպին՝ Մելքումյանը նշել է՝ չփորձե՛ք լարել մթնոլորտը, սա մեզ ոչ մի լավ տեղ չի տանի:
ԲՀԿ պատգամավորի թեկնածուն անդրադարձել է նաև ներքաղաքական թեմային և նախընտրական զարգացումներին վերաբերող այլ կարևոր հարցերի:
Մանրամասները՝ տեսանյութում: