ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10, 24News
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը ցավում է, որ իրենց խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը պատգամավորական մանդատը վայր դնելու որոշում է կայացրել: 24News-ի հետ զրույցում նա նշեց, որ Ջուլֆալակյանի մանդատը դնելու մասին խմբակցությունը տեղյակ չի եղել, բայց դա առանձնապես մտահոգիչ հանգամանք չէ:
Ինչ վերաբերում է Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջի մասին մի խումբ մարդկանց հայտարարությանը և «Լուսավոր Հայաստանի»՝ Հարությունյանին անվստահություն հայտնելու գործընթացին, ապա Հակոբյանն ընդգծում է. «ԼՀԿ-ն դրսի օրակարգն է բերում ԱԺ ու պահանջում Հարությունյանի հրաժարականը, իսկ Արայիկ Հարությունյանի հրաժարականի համար հիմք չկա, դա կեղծ օրակարգ է»:
Մանրամասները՝ տեսանյութում։
--0--ԿԿ