ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14, 24News
Հարգելով պարոն Ջուլֆալակյանի որոշումը, չնայած դեռ ժամանակ կա, պետք է սպասենք, տեսնենք՝ արդյոք հետ կվերցնի դիմումը, թե ոչ, մենք համաձայն չենք այդ քայլի հետ: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:
«Այո, եթե կան բաներ, որոնք պատգամավորները գտնում են, որ պետք է ավելի հիմնավոր ձեւով ներկայացվի, պետք է այդպես արվի, ոչ թե մանդատը վայր դրվի»,-ասաց նա:
Մակունցը տեղեկացրեց, որ երեկ «Իմ քայլը» խմբակցությունում հանդիպում են ունեցել Արսեն Ջուլֆալակյանի հետ՝ իր առաջարկով եւ ամեն ինչ մանրամասն քննարկել են:
--0--ԿԿ