ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14, 24News
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Մանուկյանը շատ է ափսոսում, որ իր թիմակից Արսեն Ջուլֆալակյանը վայր է դրել պատգամավորական մանդատը: 24News-ի հետ զրույցում նա նշեց, որ շատ սիրում ու հարգում է Ջուլֆալակյանին և չէր ցանկանա, որ այսպես լիներ:
«Ինձ թվում է՝ Ջուլֆալակյանը չպետք է այդպես աներ, նա պետք է մնար, որ միասին կառուցեինք»,- նշում է պատգամավորը:
Ինչ վերաբերում է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին անվստահություն հայտնելու «Լուսավոր Հայաստանի» նախաձեռնած գործընթացին, ապա մեր զրուցակիցը կարծում է, որ Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջը քաղաքական դիվիդենտ շահելու ձև է, ոչ թե մտահոգություն:
Մանրամասները՝ տեսանյութում։
--0--ԿԿ