ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16, 24News
Երևանի Բաղրամյան 1 հասցեում՝ մայթին, տարիներ շարունակ շահագործվող կրպակն ապամոնտաժվեց: Հարևանությամբ տնտեսական գործունեություն սկսող տնտեսվարողը քաղաքի այս հատվածը պատշաճ տեսքի բերելու նպատակով գնել է կրպակն ու ապամոնտաժում է այն: Այդ մասին հայտնել է Երևանի քաղաքապետարան և կից տեսանյութ հրապարակել։
Կրպակից հետո կապամոնտաժվի նաև դեպի սրահ տանող ապակեպատ մուտքը, որն աղավաղում է ճարտարապետական արժեք ներկայացնող շենքի տեսքը:
Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Ավետ Պողոսյանը, կարևորելով նախաձեռնությունը, վստահեցնում է՝ համայնքն ամեն կերպ աջակցելու է քաղաքի շահը գնահատող տնտեսվարողներին:
Ի դեպ, նախորդ տարի ապամոնտաժվել են նաև Բաղրամյան պողոտայի 1 և 2 հասցեներում գտնվող շենքերին փակցված գովազդային վահանակները։
--00—ԼՄ