ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17, 24News
Ներկայիս Թուրքիայի Մուշ նահանգի Քորքութ շրջանում 4․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։
Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) տեղեկացմամբ` երկրաշարժը գրանցվել է սեպտեմբերի 16-ին` տեղական ժամանակով ժամը 17։48-ին։ Այս մասին գրել է Ermenihaber.am-ը։
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են ընդերքի 16․24 կմ խորության վրա։ Երկրաշարժը զգացվել է նաև Մուշին հարակից շրջաններում և Բիթլիսուում։
Նախնական տեղեկությունների համաձայն՝ մարդկային և նյութական կորուստներ չկան։ Երկրաշարժի հետևանքով բնակչության շրջանում խուճապ է առաջացել:
--00—ՄՀ