ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 29, 24News
Ներկայիս Թուրքիայի կազմում գտնվող հարավ-արևելյան Մուշ նահանգում ձնաշերտի բարձրությունը հասել է 6 մետրի։ Մի քանի օր էր ձյան առատ տեղումները չէին դադարում։ Արդեն խզվել է կապը 151 գյուղական բնակավայրերի հետ։ Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։
Ճանապարհային հաղորդակցությունը Մուշ քաղաքում և հարակից բնակավայրերում վերականգնելու ուղղությամբ աշխատանքներն արդեն մեկնարկել են։
--00—ՄՀ