ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18, 24News
Թել Ավիվում Ռոշ հա-Շանա տոնի նախօրեին պաշտոնապես բացվեց Հայաստանի Հանրապետության դեսպանությունը, որը տեղակայված է «Բեյթ-Տեքստիլ» շենքում։ Արարողությանը մասնակցել է Իսրայելի ԱԳՆ «Եվրասիա-2» դեպարտամենտի ղեկավար Իցհակ Կարմել-Կագանը, հատնում է Vesti.co.il-ը։
Արարողության ժամանակ դեսպան Արմեն Սմբատյանը նշել է այն հատուկ խորհրդանիշը, որ դեսպանությունը սկսում է աշխատել հրեական օրացույցով Նոր տարվա հենց նախօրեին: Նա նաև շնորհավորել է Ռոշ հա-Շանայի առիթով՝ Իսրայելին մաղթելով խաղաղություն և բարգավաճում, երկրի բնակիչներին՝ բարեկեցություն, առողջություն եւ հաջողություններ։
Իցհակ Կարմել-Կագանն իր հերթին Իսրայել պետության անունից ողջունել է Հայաստանի դիվանագիտական առաքելության բացումը՝ ընդգծելով, որ երկրների միջեւ հարաբերությունների զարգացումը կարեւոր գործընթաց է, իսկ անկեղծ եւ կառուցողական երկխոսության անցկացումը թույլ կտա ապագայում լուծել ծագած խնդիրները:
--00—ԼՄ