ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 24, 24News
Թել Ավիվում (Իսրայել) անցկացվող ձյուդոյի Գրան պրի մրցաշարում Հայաստանի միակ ներկայացուցիչ Ֆերդինանդ Կարապետյանը 73 կգ քաշային կարգում դուրս է եկել եզրափակիչ ։
Մեկնարկում Կարապետյանը հաղթել է չեխ Յակուբ Եչմինեկին։ Երկրորդ մրցաշրջանում հայ մարզիկը հաղթանակ է տարել ալբանացի Մարկո Մադալոնիին, երրորդ շրջանում՝ ղազախ Սերիկ Ակիլբեկի նկատմամբ։
Քառորդ եզրափակիչում Ֆերդինանդ Կարապետյանը հաղթել է շվեդ Թոմի Մացիասին, իսկ կիսաեզրափակիչում՝ իսպանացի Սալվադոր Կասես Ռոկային։
Եզրափակիչում Կարապետյանի մրցակիցը կլինի իտալացի Ֆաբիո Բասիլեն։