ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 8, 24News
Փետրվարի 7-ին տեղի ունեցավ դեսպան Վահագն Աթաբեկյանի առաջին հանդիպումը Լիբանանի արտաքին գործերի և էմիգրանտների նորանշանակ նախարար Նասսիֆ Հիթթիի հետ:
Դեսպանը նախարարին փոխանցեց ՀՀ արտգործնախարարի շնորհավորական ուղերձն ու ջերմ մաղթանքները:
Քննարկվեցին հայ-լիբանանյան բարեկամական հարաբերությունների առանցքային ուղղությունները և նախանշվեցին առաջիկա օրակարգային ծրագրերը: