ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18, 24News
Վուդրո Վիլսոնի տուն-թանգարանի կողմից «Արվեստը դեսպանատներում» ժամանակավոր ցուցադրության համար տրամադրված «Հույս և ակնկալիք» կտավն արդեն Հայաստանում է՝ դեսպան Թրեյսիի կեցավայրում։
«Հույս և ակնկալիք» կտավը պատկանում է ամերիկահայ նկարիչ Հովսեփ Փուշմանի վրձնին։ 1917թ․ նկարիչն այս կտավը նվիրել է նախագահ Վիլսոնին։ Դեսպան Թրեյսին մեծ հպարտությամբ ընդգրկել է այս կտավն իր ցուցադրության մեջ, իսկ առաջիկա հինգ ամիսների ընթացքում դեսպանատունը պարբերաբար կանդրադառնա Վիլսոնի նախագահության շրջանին ու այս կտավին։
--00—ՄՀ