Երվանդ Քոչարի ստեղծագործություններից երկուսը ցուցադրվել են Փարիզում

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News

ֆ.j

Փարիզի ժամանակակից արվեստի ազգային թանգարանի վերջին ձեռքբերումներին նվիրված ցուցադրության բացման հանդիսավոր արարողությունը, որը տեղի է ունեցել դեկտեմբերի 3-ին, ներկայացվել են նաև ականավոր նկարիչ, քանդակագործ Երվանդ Քոչարի աշխատանքներից երկուսը:

Այս մասին հայտնում են Երվանդ Քոչարի թանգարանից:

Բացման խոսքում Փարիզի ժամանակակից արվեստի ազգային թանգարանի տնօրեն Քսավիե Ռեյն անձամբ ներկայացրել է Երվանդ Քոչարին՝ արժևորելով նրա ներդրումը համաշխարհային կերպարվեստում, ինչպես նաև կարևորելով այն հայ-ֆրանսիական մշակութային կապերի զարգացման համատեքստում։

Երվանդ Քոչարի թանգարանը խորին շնորհակալություն է հայտնում Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանատանն այդ մեծ ու նշանակալի իրադարձությանը մասնակցելու և իրենց աջակցելու համար։

--00—ԼՀ