ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19, 24News
«ՌԻԱ Նովոստի»-ն հայտնում է, որ Ռուսաստանը սեպտեմբերի 21-ից կվերսկսի ավիահաղորդակցությունը Ղազախստանի, Ղրղզստանի և Բելառուսի հետ:
«Որոշվել է սեպտեմբերի 21-ից փոխադարձ հիմունքներով վերսկսել միջազգային չվերթերը Ղազախստանի (Նուր-Սուլթան), Ղրղզստանի (Բիշքեկ) և Բելառուսի (Մինսկ) հետ»,- Կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբի տարածած հայտարարությունում:
Շտաբը հայտարարել է նաև, որ սեպտեմբերի 27-ից կվերսկվի նաև Հարավային Կորեայի հետ ավիահաղորդակցությունը: Չվերթերը կլինեն շաբաթը 1 անգամ:
--00—ԼՄ