ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22, 24News
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Արդեն երկրորդ տարին է, որ մեր պետության ամենակարևոր տոնը՝ Անկախության օրը մենք նշում ենք «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխության շրջանակներում:
Այս կերպ մենք փառաբանում ենք մեր կողքին ապրող մարդկանց, ովքեր չեն վախեցել համարձակ գտնվել, չեն դադարել երազել և իրականացրել են իրենց ամենաանհավանական գաղափարները»։
--00—ՄՀ