ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 10, 24News
Լոս Անջելեսի Dolby թատրոնում փետրվարի 9-ին կայացել է ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» հեղինակավոր մրցանակաբաշխությունը։
«Լավագույն դերասան» անվանակարգում արձանիկը հանձնվել է «Ջոքերի» դերակատար Խոակին Ֆենիքսին։
«Լավագույն դերասանուհի» անվանակարգում հաղթել է Ռենե Զելվեգերը «Ջուդի»-ում դերակատարման համար։
«Օսկար» մրցանակաբաշխությունը ներկայացված «Մակաբույծ» ֆիլմն արժանացել է միանգամից չորս մրցանակի՝ «Լավագույն սցենար», «Լավագույն արտասահմանյան ֆիլմ», «Լավագույն ռեժիսոր» և «Լավագույն ֆիլմ» անվանակարգերում։
Հիլդուր Գուդնադոտիրը՝ «Ջոկեր»-ի համար «Լավագույն սաունդրեք» անվանակարգում։
Լավագույն դիմահարդարման և վարսահարդարման համար մրցանակներ են ստացել «Սկանդալ» ֆիլմի թիմը՝ Քաձու Հիրոն, Էնն Մորգանը և Վիվիան Բեյքերը:
«Լավագույն վիզուալ էֆեկտներ» անվանակարգում հաղթել է «1917» ֆիլմը:
«Լավագույն մոնտաժ» անվանակարգում մրցանակակիր են դարձել Մայք Մաքասքերը և Էնդրյու Բաքլերը՝ «Ford-ն՝ ընդդեմ Ferrari-ի» ֆիլմում:
«Լավագույն օպերատորական աշխատանք» անվանակարգում մրցանակի է արժանացել Ռոջեր Դիքինս «1917»- ֆիլմում: «Լավագույն ձայնային մոնտաժի» համար Օսկարի է արժանացել Սեմ Մենդեսի «1917» ֆիլմը:
Կինոոլորտի ամենահեղինակավոր մրցանակաբաշխությունն այս տարի անցկացվել է 92-րդ անգամ: