ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25, 24News
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է դեկտեմբերի 23-ին տեղի ունեցած «Մեր ժամանակների հերոսը» միջոցառմանը։
«Երեկ մրցանակ հանձնեցի «Մեր ժամանակների հերոսը» մասնակիցներից Աննա Ավետիսյանին: Պետք է նշեմ, որ խոսույթի առումով այս մրցանակաբաշխությունը շատ տարբերվող էր»,- գրել է նա։
Հարությունյանը տեղեկացրել է նաև, որ միջոցառումը Հանրային Հեռուստատեսությամբ եթեր կհեռարձակվի 2024 թվականի հունվարի 1-ին։
--00--ԼՀ