ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22, 24News
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանն այն տեսակետին է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, օրերս արած հայտարարությամբ, որտեղ Արցախյան հարցի ու ենթադրյալ պատերազմի մասին է խոսում, փորձում է արդարացնել հետագա ռազմական գործողությունները:
24News-ի հետ զրույցում անդրադառնալով Արցախյան հարցի կարգավորմանը՝ նշեց. «Արցախի հարցը լուծվել է արյամբ, ուղղակի թղթով այն լուծվել չի կարող: Ժողովուրդն անմիջական մասնակցություն պետք է ունենա այս հարցում»:
Ինչ վերաբերում է Արցախյան հարցով իշխանությունների որդեգրած քաղաքականությանը, ապա ընդդիմադիր պատգամավորն ընդգծում է՝ իշխանությունը ոչ միայն Արցախի, այլ նաև շատ այլ հարցերում որոշակիության խնդիր ունի, նրանց խոսքն ու գործը հաճախ իրար չեն համապաստախանում»:
Մանրամասները՝ տեսանյութում։
--0--ԿԿ