ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, 24News
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը բնական է համարում, որ արտակարգ դրության ժամանակ լրատվամիջոցները պետք է մի կողմ դնեն տարբեր աղբյուրներից տեղեկություններ հայթհայթելու գայթակղությունը: 24News-ի հետ զրույցում նման մոտեցումը պատգամավորը բացատրեց իշխանությունների ունեցած բարձր լեգիտիմությամբ ու տրամադրվող պաշտոնական ինֆորմացիայի անկասկած ճշգրիտ լինելով:
«Սահմանափակումները թեև տհաճ են, բայց դրանք հանուն բարօրության են արվում: Իհարկե, չեմ բացառում, որ արտակարգ ռեժիմը որոշ պաշտոնյաներ կարող են ԶԼՄ-երի նկատմամբ որպես մահակ օգտագործել, բայց եթե լինեն նման դեպքեր, բոլորս ենք պատրաստ պայքարել դրա դեմ»,- ընդգծեց պատգամավորը:
Մանրամասները՝ տեսանյութում։