ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24, 24News
Բժիշկ Հայկ Մանասյանը վստահեցնում է՝ կորոնավիրուսի համաճարակի երկրորդ ալիք ՀՀ-ին չի սպառնում։ Վարակակիրների թվերի աճը Մանասյանը պայմանավորում է ուսումնական հաստատությունների վերաբացմամբ։ Այս մասին նա ասել է 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում։
Բժշկի գնահատմամբ՝ թե՛ հիմա, թե՛ նախկինում դիմակների կրումը զրոյական արդյունավետություն է ունեցել։ «Վարչապետի՝ «դիմակներն անկյունաքարային են»-ն ի՞նչ էղավ։ Ճիպոտով վերահսկո՞ւմ եք ուսուցիչներին ու տնօրեններին, բա ուր ա՞ էդ անկյունաքարը։ Ձեր ֆանտազիան էր, ու հիմա ձեր աչքի առաջ հօդս է ցնդում, և համաճարակն իրենն ասում է»,- ասել է նա։
Մանասյանը հաղորդման շրջանակներում անդրադարձել է նաև այլ հարցերի։
Մանրամասները տեսանյութում։
--0--ԿԿ