ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28, 24News
Այսօր կառավարությունը ստեղծել է հրատապ խնդիրները համակարգելու մեխանիզմ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱՐ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Ցանկացած կամավորական աշխատանքի, ներդրման, օգնության և այլ հարցերով դիմեք համայնքների ղեկավարներին, ապա՝ մարզպետներին։
Հիանալի է մեր ժողովրդի ինքնակազմակերպման ունակությունը, բայց այսօր մեզ համակարգված ու մեկ կենտրոնից ղեկավարվող աշխատանք է պետք։
Խնդրում եմ, համաձայնեցրեք ձեր գործողությունները նշված մարդկանց հետ։
--0--ԿԿ