ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29, 24News
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
«Խոսեցի Կիպրոսի խորհրդարանի նախագահ, իմ եղբայր Դիմիտրիս Սիլուրիսի հետ։
Պրն․ խոսնակը լավատեղյակ էր իրավիճակի մանրամասներին և իր ամենաջերմ զգացմունքներն ու հաջողության մաղթանքները փոխանցեց հայ ժողովրդին։ Պրն Սիլուրիսը հավաստիացրեց, որ անելու է հնարավորը՝ մեր դեմ ագրեսիայի և Թուրքիայի ներգրավվածության դատապարտման ուղղությամբ»։
--00--ԱԹ