ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30, 24News
Եթե այս պատերազմը երկար տևի, Ադրբեջանը նոր տարածքներ պետք է կորցնի։ Միակ ճանապարհը դա է։ Յուրաքանչյուր նոր պատերազմ պետք է ավարտվի նրանց համար տարածքային կորուստներով։ Այդ դեպքում միայն հնարավոր կլինի նրանց ստիպել նստել բանակցությունների սեղանին։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է ԳԽ նախկին պատգամավոր Վիգեն Խաչատրյանը։
Խաչատրյանի խոսքով՝ Ադրբեջանին կարելի է զսպել նոր տարածներ ազատագրելով։ Դրանք հետ պետք է բերվեն։
«Մեղքն իրենց վիզը։ Յուրաքնաչյուր հարձակում ՀՀ-ի վրա Ադրբեջանի կողմից, պետք է ավարտվի տարածքային կորուստներով։ Այդպես մենք կապահովենք Արցախի անվտանգությունը՝ մինչև հանգստանան»,- ասել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
--0--ԿԿ