ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News
Եթե Ադրբեջանը համաձայնվում է, որ Լեռնային Ղարաբաղի մարզն իրենցը չի, ուրեմն զիջողը նրանք են։ Մենք հասնում ենք տարիներ շարունակ պնդած ծրագրին։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը։
«Մեզ պարտադրեցին այս պատերազմը և եթե մենք հետ ենք քաշում մեր զորքերն այդ հինգ շրջանից, նրանց Ադրբեջանին, ի՞նչ է պարտադրում միջազգային հանրությունը։ Արդյո՞ք ժամանակավոր է Արցախի ազատ լինելը, ժամանակավո՞ր է այդ միջանցքը։ Սրանք պետք է հստակեցվեն»,- կարծում է նա։
Ըստ Արշակյանի՝ խաղապահները երաշխիք են, որ պատերազմ չի լինելու։ Այսօրվա պատերազմը դադարեցնելու միակ ելքը մեր հաղթանական է։
Շարունակությունը՝ տեսանյութում։
--0--ԿԿ