ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 15, 24News
«Ամբաստանյալ, սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանն ազատության մեջ վտանգված է։ Նրա դուրս գալը խորհրդանշական կլինի, որ հաղթել է, իսկ հեղափոխությունը՝ պարտվել»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը։
«Դատարանը կորոշի՝ ով է հաղթում՝ քրեաօլիգարխիկ համակարգը, թե՞ թավշյա հեղափոխությունը, համայն հայությունը, սևերը, թե՞ սպիտակները։ Եթե այս հեղափոխությունը պարտվեց, կլինի նորը, և հեղափոխություն արած ժողովուրդն ավելի կոշտ կվարվի հանցագործների հետ։ Թող Քոչարյանը մատուռ բացի ու մոմ վառի այս իշխանության թավիշի համար»,- ասել է Արշակյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։