ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3, 24News
Կալիֆոռնիայի նահանգային խորհրդի հայկական օրենսդրական խումբը հայտարարություն է տարածել, որով մեղադրում է Ադրբեջանին Արցախի Հանրապետության խաղաղ բնակչության նկատմամբ ագրեսիվ հարձակման համար և Անկարային՝ աջակցություն ցուցաբերելու համար։ Այս մասին գրում է «Ասպարեզը»:
Խմբակցությունը կոչ է անում ամերիկյան իշխանություններին, որ գործնական քայլերի դիմեն՝ կասեցնեն ադրբեջանական նորագույն ոճիրը։
--00—ՄՀ