ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3, 24News
Սիրիան զգուշացնում է Հայաստանի և Ադրբեջանի միջեւ Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտությանը Թուրքիայի միջամտության վտանգավոր հետեւանքների մասին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով SANA գործակալությանը, այս մասին նշված է Սիրիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ:
«Թուրքիան նպատակ է հետապնդում էլ ավելի բորբոքել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Անկարայի գործողություններն ամենուր հանգեցնում են լարվածության աճին և կրոնական թշնամանքի սրմանը», - ասված է հաղորդագրության մեջ:
Սիրիայի ԱԳՆ-ն կոչ է անում Երեւանին եւ Բաքվին միջոցներ ձեռնարկել ռազմական էսկալացիայի նվազեցման եւ տարաձայնությունները խաղաղ միջոցներով կարգավորելու ուղղությամբ:
«Ադրբեջանի կառավարությունը պետք է զգոնություն ցուցաբերի թուրքական ծուղակում չհայտնվելու եւ հակամարտությունը զսպելու, եւ պատասխանի երկխոսությանը վերադառնալու հայկական կողմի նախաձեռնություններին», - ընդգծում է Սիրիայի ԱԳՆ-ն:
Աղբյուրը՝ «Արմենպրես»։
--00—ՄՀ