ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3, 24News
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի մասնակցությունը պատերազմական գործողություններին պարզվում է՝ խիստ մտահոգել է թշնամուն. սկսել են նրա մասին կեղծ տեղեկություններ տարածել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է նրա խոսնակ Վահրամ Պողոսյանը՝ անդրադառնալով ադրբեջանական այն ապատեղեկատվությունը, թե իբր Արայիկ Հարությունյանը վիրավորվել է:
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս ապատեղեկատվության առնչությամբ նախագահի խոսնակը նաեւ նշել էր.
«Նախագահն այս պահին գտնվում է բոլորովին առողջ վիճակում՝ հրամանատարական կետում և իրականացնում է իր երկրի կառավարումն ու մարտական գործողությունների մասով կատարում է իր աշխատանքը»:
--00--ԱՀ