ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 4, 24News
Արցախի Մարտունի քաղաքում Գարեգին Նժդեհի արձանն իր տեղում է։ Այս մասին «Արցախպրես»-ի հետ զրույցում ասել է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը:
Ավանեսյանը վերոնշյալով հերքել է մամուլում շրջանառվող այն լուրերը, ըստ որոնց Մարտունի քաղաքում տեղադրված Գարեգին Նժդեհի արձանը ապամոնտաժվելու է։
--00--ԱՀ