ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ու իտալական «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը բաց նամակով դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին` կոչ անելով միջամտել ու ստիպել Ադրբեջանին դադարեցնել Լեռնային Ղարաբաղում սկսած պատերազմը:
«Այս օրերին Ադրբեջանը հատկապես թիրախավորում է դպրոցները, մանկապարտեզները, հիվանդանոցներն ու քաղաքացիական այլ ենթակառուցվածքներ: Հայաստանն ու Արցախը միայնակ են համաշխարհային ահաբեկչության դեմ պայքարում»,- նշված է Հենրիխ Մխիթարյանի նամակում։
Հայ ֆուտբոլիստը ընդգծել է, որ սա կարող է անվտանգության սպառնալիք լինել նաև նրանց երկրների համար:
--00--ԱՀ