ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News
Լուրերը բարի են։ Այսօր կանգ առնելու ժամանակը չէ։ Վստահաբար դիրքային առումով տխրելու առիթ չունենք և շուտով տոնելու առիթներ կունենանք, բայց մինչև վերջակետ դեռ ճանապարհ կա։ 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է Արցախյան պատերազմի մասնակից, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Գինոսյանը։
Նրա խոսքով՝ նոր սահմաններով Հայաստան պետք է ձևավորվի։
«Թշնամին խուճապի մեջ է, հոգևոր հրավառությունները դեռ առջևում են։ Ավարտը մոտենում է։ Այսպես երկար իրենք չեն ձգի, մենք կձգենք, որովհետև իրենցից խլում ենք»,- ասել է նա։
Ռազմաճակատից մանրամասների մասին՝ ստորև բերվող տեսանյութում։
--0--ԿԿ