ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News
ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնեն Twitter-ի միկրոբլոգում գրառում է արել անդրադարռնալով հայտարարված հումանիտար հրադադարին և այդ համատեքստում Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններին:
«Ադրբեջանն անտեսել է հումանիտար հրադադարը, որը նրանք պայմանավորվել էին պահպանել, և փորձել օգտագործել այն իր արյունալի հարձակումը շարունակելու համար: Դա զարմանալի չէ, և դա պետք է լինի տագնապալի ահազանգ Միացյալ Նահանգների ու մեր միջազգային դաշնակիցների համար», - գրել է Փալոնին:
Հիշեցնենք, որ, անտեսելով հոկտեմբերի 10-ի՝ ժամը 12:00-ից մարդասիրական նպատակներով հայտարարված կրակի դադարեցումը, ադրբեջանական ստորաբաժանումները նույն օրը՝ ժամը 12:05-ին գրոհ էին ձեռնարկել «Կարախամբեյլի» կոչվող տեղամասի ուղղությամբ։ Արցախի ՊԲ ստորաբաժանումները դիմում են համապատասխան միջոցների՝ կասեցնելու հակառակորդի գրոհը։
--00—ԼՄ