ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 7, 24News
«Ադրբեջան - մակարդակ 3. վերանայել ուղևորությունն Ադրբեջան․ ԱՄՆ Պետդեպարտամենտը բարձրացրել է Ադրբեջան և Թուրքմենստան ուղևորությունների ռիսկն ամերիկացիների համար՝ հասցնելով այն մինչև երրորդ մակարդակ: Այս մասին տեղեկացրել է գերատեսչության մամուլի ծառայությունը։ Սրանով հնարավոր կլինի հրաժարվել այդ երկրներ առանց հատուկ անհրաժեշտության ուղևորություններից։
Ադրբեջանը նաև գնահատվել է որպես Իրանին սահմանակից տարածքներից սպառնալիք պարունակող երկիր։
Սպառնալիքներից բացի նշվում է, որ Ադրբեջանում բժշկական օգնության մատուցումը չի համապատասխանում ԱՄՆ չափանիշներին, իսկ հիմնական բժշկական պարագաները կարող են անհասանելի լինել որոշ շրջաններում։