ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 9, 24News
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանն իսկապես հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են ԼՂ շուրջ ստեղծված իրավիճակը: Ինչպես հայտնում է ՌԻԱ-Նովոստին, այս մասին տեղեկացրել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Ավելի վաղ CNN Turk-ը հայտնել էր, թե Էրդողանը Պուտինին առաջարկել է ԼՂ հարցով աշխատանքային խումբ ստեղծել:
«Շաբաթ օրը մենք տեղեկացրել ենք, թե ինչ թեմաներ են քննարկվել նախագահներ Պուտինի և Էրդողանի հեռախոսազրույցի ընթացքում: Ես ավելացնելու բան չունեմ: Լեռնային Ղարաբաղի թեմային անդրադարձ իսկապես եղել է»,- ասել է նա:
Պեսկովը նաև նշել է՝ Ռուսաստանի Դաշնությունը նախկինի պես բոլոր ջանքերը գործադրում է՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը քաղաքական-դիվանագիտական ճանապարհով կարգավորելու համար:
--00--ԱԹ