ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում մշակութային միջավայրին ոչ բնորոշ իրավիճակ է: Բուհ-ի ներսում ուսանողները բացի ուսումնական գործընթացը, նաև սահմանին ինչ-որ բանով օգտակար լինելու ոչ պակաս կարևոր գործով են զբաղված: Մի խումբ կամավորներ հավաքվել, գումար են հավաքել, պոլիէթիլանային նյութեր գնել ու սկսել անձրևանոցներ արտադրել:
«Սահման պահող զինվորին նաև անձրևանոց է պետք: Արագ-արագ հավաքրեցինք ունեցած նյութերն ու գործի անցանք: Սկզբում օրական մինչև 50 անձրևանոց էինք պատրաստում, այժմ՝ միջինը 700: Թեև այս պահին նյութերի խնդիր չունենք, բայց բոլորը կարող են իրենց ներդրումն ունենալ ու պոլիէթիլենային նյութեր տրամադրել: Վստահ ենք՝ տղաները հետ են գալու՝ ժպիտով ու առողջ, որովհետև թիկունքը նրանց այդպիսին է սպասում»,- նշում են ուսանողները:
Մանրամասները՝ տեսանյութում։
--0--ԿԿ