ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News
Երևանի պետական բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ԵՊԲՀ-ի օտարերկրացի ուսանողների առողջական վիճակին։
«Հարգելի գործընկերներ, ի պատասխան ձեր բազմաթիվ հարցումների, թե ունեն արդյոք առողջական խնդիրներ ԵՊԲՀ-ում սովորող օտարերկրացի ուսանողները, ապա տեղեկացնեմ, որ մեր օտարերկրացի ուսանողների առողջական վիճակը որևէ կերպ չի տարբերվում տեղացի ուսանողների առողջական վիճակից»,- նշել է Դանիելյանը: