ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News
Հոկտեմբերի 12-ին Մոսկվայում կայացավ ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոյի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Էնդրյու Շեֆերի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ստեղծված իրավիճակը:
Նաև քննարկվել են հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև ձեռք բերված համաձայնությունների կատարմանն ուղղված հնարավոր քայլերը:
Վերահաստատվել է լարվածության թուլացմանն ուղղված հավաքական ջանքերը շարունակելու հետաքրքրությունը:
--00--ԱԹ