ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News
Ադրբեջանը հերթական անգամ խախտեց մարդասիրական նպատակներով Մոսկվայում կրակի դադարի մասին ձեռքբերված պայմանավորվածությունը։ Այդ մասին հայտնում է Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:
«Րոպեներ առաջ հրթիռակոծվեց Ստեփանակերտը։ Թիրախակետում քաղաքացիական ենթակառուցվածքներն են։ Զոհեր ու վիրավորներ բարեբախտաբար չկան»,-նշվում է հաղորդագրությունում։
Ավելի վաղ Ստեփանակերտում աշխատող 24News-ի թղթակիցը հայտնել էր, որ լսվել է մոտ 8 ուժգին պայթյուն։
--00—ԼՄ