ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17, 24News
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունից շատ քիչ բան է կախված պատերազմի դադարեցման որոշում կայացնելու համար։ Որոշումը Բաքվում չէ, այլ Անկարայում։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է կառավարման փորձագետ Սերոբ Անտինյանը։
Կառավարման փորձագետի դիտարկմամբ՝ Ադրբեջանի կորուստներն այս 20 օրում ահռելի են։ Ավելի քան 6000 զոհ, հսկայական քանակության ռազմական տեխնիկայի և սպառազինության կորուստ, բայց սա մի կողմը։ Ռազմական գործողությունները հնարավորինս ձգձգվում են, քանի որ Ադրբեջանի ժողովրդի ցասումը կարող է արթանանալ, եթե նրանք մեկ կամ երկու օր իսպառ դադարեցնեն պատերազմը։
Մանրամասները՝ տեսանյութում։
--0--ԿԿ