ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 12, 24News
Ըստ կառավարման փորձագետ, վերլուծաբան Սերոբ Անտինյանի՝ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև կնքված եռակողմ համաձայնագիրը մեր երկրին կանգնեցրեց շատ վատթար վիճակի առաջ։
«Պարզ է, որ քաղաքական իշխանությունը որևէ կերպ կփորձի այդ ստորագրությունն արդարացնել»,- Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է Անտինյանը։
Նրա խոսքով՝ սա համաձայնագիր չէ, այլ պարտադրված քաղաքական փաստաթուղթ։
«Այն ստորագրվել է հարկադրված՝ պարզապես անելանելի իրավիճակում՝ խուսափելու վատթարագույն ելքից։ Այս առումով սա է այն հիմնական պատճառը, որ դրանում կան բազում բացթողումներ»,-ասել է փորձագետը։
Մանրամասները՝ տեսանյութում։
--0--ԿԿ