ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19, 24News
Արցախի հերոս, Շուշիի ազատագրման օպերացիայի հրամանատար Արկադի Տեր–Թադևոսյանը` Կոմանդոսը, ասում է, որ թեև հայկական բանակը կռվում է հակառակորդի անհամաչափ զորքի հետ, բայց մեր զինված ուժերի մարտունակությունը կարողանում է բալանսի բերել այդ անհամաչափությունը:
24News-ի հետ զրույցում նա նշեց, որ հակառակորդի ուժին համապատասխան ուժ պետք է ցուցադրնք, շտապ զինամթերք ձեռեք բերենք: Կոմանդոսն այն տեսակետին է, որ ի տարբերություն այժմյան պատերազմի` 2016-ի ապրիլին պատերազմ չէր: «Ռազվետկա» էր, հակառակորդն էսօրվա բանակն էր ստեղծում, իսկ Ապրիլյանից փորձ չվերցրեցինք, ուրիշ ուղղությամբ գնացինք, սկսեցինք հաղթել-պարտվել քննարկել: Եթե 2016-ի սխալները սեղանին դնեինք ու աշխատեինք դրա վրա, էսօրվան չէինք հասնի»,- ընդգծում է մեր զրուցակիցը:
Մանրամասները` տեսանյութում։
--0--ԿԿ