ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, 24News
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արցախի Հանրապետության հերոս, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գեներալ-մայոր Արտուշ Թադևոսյանի (Արկադի Տեր-Թադևոսյանի) մահվան կապակցությամբ հանձնաժողով ստեղծելու և անհատական կազմը հաստատելու մասին որոշում է ստորագրել։
Հանձնաժողովի նախագահը կլինի պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը։
Կազմում կլինեն փոխնախարարներ, ոստիկանապետի տեղակալը, Կոմանդոսի ընտանիքի անդամներից։
Հիշեցնենք՝ մարտի 31-ին 81 տարեկան հասակում կյաքնից հեռացել է Արցախի Հանրապետության հերոս, Կոմանդոս անունով հայտնի Արկադի Տեր-Թադևոսյանը։
--00—ԼՄ