ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20, 24News
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Ինչպես հայտնում են Կրեմլի մամուլի ծառայությունից, կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղում իրավիճակում:
Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է ռազմական գործողությունների հետագա էսկալացիայի կանխման ու ԼՂ խնդրի քաղաքական-դիվանագիտական ճանապարհով կարգավորման նպատակով բանակցությունների հնարավորինս շուտ վերականգնման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի մասին: Ընդգծվել է հակամարտող կողմերի միջև հոկտեմբերի 10-ին և 17-ին կրակի դադարեցման մասին ձեռք բերված պայմանավորվածությունների պահպանման կարևորությունը:
Ընդգծվել է ՌԴ և Ֆրանսիայի համատեղ սերտ աշխատանքը շարունակելու պատրաստակամությունը` ինչպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահի, այնպես էլ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի շրջանակներում:
--00--ԱԹ