ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News
Տեղեկատվության ստուգման կենտրոնը տեղեկացնում է.
«Ադրբեջանական քարոզչությանը զուգահեռ սոցիալական ցանցերում ակտիվացել են խարդախություն իրականացնող կեղծ էջերը։
Հայազգի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի անունով հերթական կեղծ էջն է բացվել, որի նպատակը ձեր դրամական միջոցների յուրացումն է։
Կոչ ենք անում մեկնաբանություններ չանել էջում, չտրամադրել անձնական և բանկային տվյալներ, չտարածել գրառումները և չպատասխանել էջի կողմից ուղարկվող նամակներին։
Զգոն եղեք, քանի որ նմանատիպ խաբեություններ իրականացվում են նաև մի շարք այլ հայտնի անձանց անուններով»։
--00--ԱԹ